«Փյունիկ»-ը ընկերական խաղ կանցկացնի «Ֆակել»-ի հետ
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հունվարի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Վորոնեժի «Ֆակելի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ երևանյան ակումբի առաջիկա մրցակիցը Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: