Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդների անունները:
«Բրազիլիայի և Արգենտինայի հավքականները համարվում են աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդները, քանի որ մրցաշարը անցկացվելու է Հարավային Ամերիկայում: Սակայն խաղամակարդակով կառանձնացնեի Գերմանիայի հավաքականին: Նրանք շատ ուժեղ կազմ ունեն»,-ասել է Լուի վան Գալը