211652_close_icon
views-count1181 դիտում article-date 14:52 20-07-2014

Բալոտելլին մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

«Արսենալ»-ը մոտ է Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին ձեռք բերելուն, հայտնում է caughtoffside.com-ը: 23-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15,8 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի գործակալը և լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները արդեն քննարկել են անձնական պայմանագրի պայմանները: Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ «Լիվերպուլ»-ը նույնպես ցանկանում է ձեռք բերել Բալոտելլիին, ով նույնպես դեմ չէ հեռանալ Ա Սերիայից: Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի անփառունակ ելույթներից հետո խաղացողը հաճախակի է հայտնվում քննադատության ալիքի տակ:

Նմանատիպ նյութեր