Սեբաստիան Յունգը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն
Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի պաշտպան Սեբաստիան Յունգը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Goal.com-ը` հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ գերմանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի 7 մլն ֆունտ: Սեբաստիան Յունգին հավակնում են նաև «Բայեր»-ն ու «Վոլֆսբուրգ»-ը: