211652_close_icon
views-count7694 դիտում article-date 14:16 20-07-2014

Ավտովթար Լոռու մարզում. 31-ամյա վարորդը Ford Transit-ով վթարի է ենթարկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 31-ամյա Արթուր Գասպարյանը իր վարած Ford Transit մակնիշի 28 SS 855 համարանիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվելով հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով Ford Transit մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 55.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր