20978 դիտում
01:02 20-07-2014
ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի» բակում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի. դեպքի վայր են ժամանել վարչական շրջանի քրեականի և քննչականի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք, որ իրենց շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի Ներքին Շենգավիթի բնակիչ 38-ամյա Գ. Գրիգորյանն էր, ով հուլիսի 17-ին, որպես խրոնիկ հիվանդ դիմել էր նշված կենտրոն, որպեսզի բուժում ստանա:
Այսօր առավոտյան նրան այցելության էին եկել հարազատները այդ թվում մանկահասակ տղան:
Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Այս պահին քրեական հետախուզության բաժնի պետ Կ. Գրիգորյանն ու նույն բաժնի քննչականի պետ Մհեր Վարդանյանը շենքի ներսում զրուցում են օրվա պատասխանատու հերթապահի հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+