Հայկ Գալստյանի «Հոֆենհայմ»-ը պարտության է մատնել «Սաարբրյուկեն»-ին. ֆոտոշարք
«Հոֆենհայմ»-ի մինչև 17 տարեկանների թիմը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան հայկ Գալստյանը, Բունդեսլիգայի հարավ/ հարավարևմտյան խաղարկության 7-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Սաարբրյուկեն»-ին: Հայ խաղացողը փոխարինման է դուրս եկել 41-րդ րոպեին: 7 տուրից հետո «Հոֆենհայմ»-ի Մ-17 թիմը վաստակել է 10 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը:
Հարկ է նշել, որ սա Հայկի համար 3-րդ պաշտոնական հանդիպումն էր գերմանական ակումբի կազմում:Հիշեցնենք, որ Հայկ Գալստյանը գերմանական ակումբի շարքերը համալրել է ընթացիկ տարվա ապրիլին: