1447 դիտում
15:26 19-07-2014
Լահմի որոշումը ձեռնտու է «Բավարիա»-ին. Զամմեր
«Բավարիա»-ի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը մեկնաբանել է Ֆիլիպ Լահմի որոշումը: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի ավագը երեկ հայտարարել էր Գերմանիայի հավաքականի կազմում իր ելույթները ավարտելու մասին:
« Այդ լուրը ինձ շատ զարմացրեց: Սակայն ես հարգում եմ նրան: Ֆիլիպը կարողանում է հավասարակշռված որոշումներ կայացնել: Այդ որոշումը ձեռնտու է «Բավարիա»-ին: Այդպիսով նա կկարողանա խնայել աշխատողականությունը և ուժերը »,-Զամմերի Խոսքերը մեջբերում է Sport1.de-ն:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականին: Լահմը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 113 խաղ և դարձել է 2006, 2010 թթ աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2008 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2014 թվականի աշխարհի չեմպիոն:
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
20:26 03-12-2014
ֆուտբոլի պատմության մեջ Նոյերի նման խաղացող դեռ չի եղել. Զամմեր
Այս բաժնից
1210 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1213 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1468 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը