211652_close_icon
views-count1497 դիտում article-date 15:33 06-08-2014

Չեմ կարող ասել, որ պահեստայինի կարգավիճակը ինձ ձեռնտու է. Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասպահ Ռոման Բերեզովսկին, ով երեկ դարձավ 40 տարեկան, հայտարարել է, որ նախկինի նման ցանկանում է դառնալ «Դինամո»-ի հիմնական դարպասպահը: Ընդ որում խաղացողը իրատեսական է գնահատում իր շանսերը: «Ձգտում եմ «Ռեալ» գնահատել շանսերս: Առավելևս , որ արդեն երկրորդ տարին է ինչ ես հանդիսանում եմ լեգիոներ: Այդ հանգամանքը բարդացնում է մեկնարկային կազմում հայտնվելու իմ շանսերը: Ցանկացած դեպքում պատրաստ եմ փոխարինել հիմնական դարպասպահին: Սակայն չեմ կարող ասել, որ որ պահեստայինի կարգավիճակը ինձ ձեռնտու է: Կցանկանայի ավելի մեծ օգուտ տալ թիմին»,- Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:

Նմանատիպ նյութեր