Եվրոպայում լրջորեն են մոտենում մարզումներին. Նեյմար
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ իր երկրում ֆուտբոլը բարեփոխումների կարիք ունի: Հարձակվողի խոսքերով անհրաժեշտ է լրջորեն մոտենալ մարզումային գերծընթացին:
« Եվրոպայում լրջորեն են մոտենում մարզումներին: Բրազիլիայում ամեն ինչ այլ կերպ է: Մեր երկրում ֆուտբոլը էականորեն զիջում է գերմանական կամ իսպանական ֆուտբոլին: Դա մեզ անհրաժեշտ է խոստովանել»,-ասել Է Նեյմարը: