Կիևը մեղադրել է Մոսկվային՝ պայմանագրով նախատեսված գազը չստանալու համար
Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը Մոսկվայից բացատրություն է պահանջել նախապես վճարված գազը փետրվարի 22-ին չստանալու համար: Ընկերությունը հայտարարելէ, որ պայմանագրով նախատեսված 114 մլն խմ գազի փոխարեն «Գազպրոմ»-ը ընդամենը 47 մլն խմ գազ է մատակարարել:
Կիևը պնդում է, որ ռուսական կողմը խախտել է պայմանագրի կատարման կետերը, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, ԵՄ՝ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթթինգերի և Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագիրը: