2045 դիտում
21:24 18-07-2014
Արգենտինական ամենահեղինակավոր ակումբը մերժել է Ադրբեջանի առաջարկը
Արգենտինայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Սան Լորենցո»-ն մերժել է Ադրբեջանի հովանավորչությունը` շեշտելով, որ այդ երկիրը մարզական ասպարեզը օգտագործում է ոտնահարելու մարդկային իրավունքները:
Ւնչպես տեղեկացնում է Prensa Armenia պարբերականը, Ադրբեջանը արգենտինական ակումբին հայտնել է, որ թիմի մարզաշապիկների վրա ցանկանում է տեսնել «էթնիկ հայեր գոյություն չունեն» գրառումը: Այդ պահանջը դժգոհություն է առաջացրել «Սան Լորենցո» ակումբի ղեկավարության մոտ: Միաժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ակումբի ղեկավարության հետ, որից հետո «Սան Լորենցո»-ն հրաժարվել է Ադրբեջանի հովանավորչությունից: Նշվում է, որ ադրբեջանցիները իրենց նպատակին հասնելու համար այլ ակումբն են փնտրում:
Հավելենք, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է ինչ հովանավորում է իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբը:
Նմանատիպ նյութեր
1881 դիտում
01:28 22-04-2014
Արգենտինական ֆուտբոլային ակումբը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2001 դիտում
15:25 16-12-2015
Արգենտինական «Ռասինգ» ակումբը Հայոց Ցեղասպանության պատճառով հրաժարվել է պայմանագիր կնքել Turkish Airlines-ի հետ
1512 դիտում
12:26 24-01-2014
«Եվրամայդան»-ի ցուցարարները մերժել են հաշտության առաջարկը. տեսանյութ
Այս բաժնից
22645 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3031 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2407 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»