Արգենտինական ֆուտբոլային ակումբը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Արգենտինական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տալյերես դե Կորդոբա» ակումբը ապրիլի 21-ին «Պատրոնատո»-ի հետ խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆուտբոլիստները խաղադաշտում պարզել են` «Հիշենք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառ։
Նախաձեռնության համահեղինակն է Արգենտինայի հայ երիտասարդների միությունը: