Իրակլի Ալասանիան՝ Վրաստանի ամենահեղինակավոր քաղաքական գործիչ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն արվել է ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի կողմից՝ հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը: Հարցմանը մասնակցել է Վրատսանի 3338 քաղաքացի:
Հարցման արդյունքներով՝ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այնուհետ՝ խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն: