Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեցին վեց տարի ազատազրկման. aravot.am
Հենց նոր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը կարդաց պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը, ըստ որի՝ ազատամարտիկը դատապարտվեց վեց տարի ազատազրկման: Դատավորի վճիռը ներկաների կողմից ընդունվեց բուռն դժգոհությամբ, ցասումով, սկսեցին տեղալ հայհոյանքներ եւ անեծքներ:
Դատավճիռը, ըստ ամենայնի, կբողոքարկվի:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/07/17/480914/]այստեղ[/url]: