211652_close_icon
views-count22518 դիտում article-date 23:41 16-07-2014

Հայաստանում դերասանը աղջիկ է փախցրել ու հայտնվել ճաղերի հետևում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում մի շարք ֆիլմերում նկարահանված ազգությամբ Եզդի դերասան՝ Էդիկ Ազմանյանը իրենց ավանդույթների համաձայն ամուսնության նպատակով աղջիկ է փախցրել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով նրան դատել են, այն պարագայում, երբ նրա փախցրած աղջիկը իրենց տանը սպասում է իրեն: Հետեւաբար` տղայի ծնողները դժգոհում են, որ ՀՀ քրեական օրենսգիրքը որդու «տունը քանդում է»: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել են Ջրաշենի բնակիչներ՝ Ազմանյանների ընտանիքի անդամները: Էդիկի մայրը պատմեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին որդին` Էդիկ Ազմանյանը՝ ընկերոջ հետ, ամուսնության նպատակով Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ Նարինե Ալիյանի համաձայնությամբ դպրոցի բակից վերջինիս փախցրել է: Ինչպես պատմել է Էդիկի մայրը. «Մինչ այդ շուրջ 1 տարի ընկերություն են արել: Իսկ փախցնելուց հետո Ճանապարհին նրանց կանգնեցնում են ոստիկանները և Նարինեն ամոթից հայտնում է որ, իրեն փախցնում են, և Էդիկին ձերբակալում են, փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ»: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 8-ի դատավճռով` Է. Ազմանյանը և իր ընկերը ազատազրկվել են 4 տարով, այնինչ դատախազ Լաուրա Վարյանը ավելի վաղ դատարանում հայտարարել էր, որ նրանք ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածով պետք է ազատ արձակվեին: «Երեխաները հանցավոր մտադրություն չեն ունեցել, ուզում էին ընտանիք կազմել, ամուսնանալ, իրենց զավակներն ունենալ: Այն ինչ որդիս մինչ այսօր կալանավորված է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Նշեմ նաև, որ եզդիական ավանդույթների մեջ մտնում է նաև աղջիկ փախցնելը և Նարինեն այժմ գտնվում է մեր տանը, քանի որ ըստ ավանդույթի ընդունված չէ փախցրած աղջկա վերադարձը հայրական տուն: Իմ որդին և իր ընկերը հանցագործ չեն և նրանց անհիմն դատապարել են 4 տարվա ազատազրկման, իսկ Նարինեն տառապանքներով լցված սպասում է իր ամուսնու վերադարձին, և իրենց երազած ընտանիքի ձևավորմանը: Մի՞թե սա արդար է»,- պատմում է Էդիկի մայրը: Վրդովված տիկինը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այժմ գործը գտնվում է ՀՀ Վճռաբեկ դատարանում և, եթե այս անգամ էլ որդուն և ընկերոջը ազատ չարձակեն իրենք ողջ ընտանիքով կդիմեն ինքնահրկիզման: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր