14019 դիտում
16:28 09-02-2015
Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, կյանքում առաջին անգամ պետք է իր ծննդյան տարեդարձը նշեր և ինքն իրեն նվեր մատուցեր, բայց այն կանցկացնի ճաղերի հետևում
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, արդեն նաեւ սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որը պետք է տեղի ունենար փետրվարի 10-ին, հետաձգվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ «Մոսկվա» կինոթատրոնից:
Նշենք, որ տոմսերը դեռ չէին վաճառվում, իսկ հրավիրյալները ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու էին հրավիրատոմսերով: Հիշեցնենք, նաեւ, որ այդ օրը Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: Ավելին, նա մեզ հետ զրույցում ասել էր, որ երբեք ծննդյան տարեդարձը չի նշել եւ ոչ ոքից նվերներ չի ընդունել՝ բացառությամբ այս ֆիլմի, որը ծննդյան օրվա առթիվ լինելու էր իր կյանքի առաջին նվերը՝ թեկուզև հենց իր կողմից:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Անախկին պատգամավորը շատ նյարդայնացած վիճակում է գտնվում և իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Ավելին` համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Փաստաբանը նաեւ ավելացրել էր, որ պատրաստվում են այսօր՝ փետրվարի 9-ին, մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Փետրվարի 4-ին էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել են օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր