Որպես ազատազրկման վայր բանտը գոյություն է ունեցել դեռևս վաղնջական ժամանակներից։
Այն ծառայել է գերիներին, պետական և ոչ պետական հանցագործներին, պարտապաններին ազատազրկելու համար, նաև տարբեր պատիժների և մահապատիժների ի կատար ածման վայր։
Հին Հռոմում Սերվիոս Տուլլիոսի (մ.թ.ա. մոտ 578-534/533 թվականներ) ժամանակներում գոյություն ուներ Տուլիանում ստորգետնյա բանտ, որտեղ վարակիչ հիվանդություններից մահացել են շատ քրիստոնյաներ: