860 դիտում
15:00 05-07-2014
«Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի սերբ մասնագետ Դուշան Միյիչը
49-ամյա մասնագետը արդեն ժամանել է Երևան և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Միյիչը հանդես է եկել հարավսլավական «Վոյվոդինա», ինչպես նաև` իսպանական «Էսպանյոլ», «Պալամոս» և հունական «Կավալա» թիմերի կազմում: «Վոյվոդինայի» կազմում պաշտպանի դիրքում հանդես եկող Միյիչը դարձել է Հարավսլավիայի չեմպիոն:
Մարզչական կարիերայի ընթացքում Միյիչը աշխատել է Սերբիայի «Վոյվոդինայում» և «Վետերնիկում», այնուհետև 2007-2008 թթ. գլխավորել է «Արարատը»: «Արարատից» հեռանալուց հետո Միյիչը 4 տարի շարունակ գլխավորել է «Վոյվոդինայի» երկրորդ թիմը, այնուհետև մարզել է «Ռադնիչկի» (Նովա Պազովա) թիմը: Սերբ մասնագետը ավարտել է Նովի Սադի մարզչական համալսարանը և ունի ՈւԵՖԱ-ի «A» կարգի մարզչական արտոնագիր: Ներկայումս Միյիչը մասնակցում է ՈւեՖԱ-ի «Pro» կարգի արտոնագրի ստացման դասընթացներին:
Սպասվում է, որ շուտով «Արարատի» մարզչական շտաբը կհամալրի արտասահմանցի ֆիզպատրաստության մարզիչ:
Ավելացնենք, որ «Արարատը» շարունակում է մարզվել Ձորաղբյուրի մարզաբազայում: Հուլիսի 3-ին թիմին միացավ սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: «Արարատի» կազմում փորձաշրջան են անցնում ինչպես տեղացի, այնպես էլ`արտասահմանցի ֆուտբոլիստներ:
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
09:39 25-12-2018
Զասը հույս է հայտնել, որ 2019-ի սկզբին կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ «168 ժամ»
1238 դիտում
13:59 01-08-2019
ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրենը պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ
Այս բաժնից
2497 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2830 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2716 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները