Զասը հույս է հայտնել, որ 2019-ի սկզբին կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ ««Ղարաբաղյան հակամարտության գոտում վտանգը չեզոքացած չէ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ուղղությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերին:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան: Այդ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Բելառուսի թեկնածուին: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հավանության է արժանացրել Ստանիսլավ Զասի նշանակումը, ստորագրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը: Նշվում է նաև, որ Լուկաշենկոն Զասի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել: Զասը հույս է հայտնել, որ առնվազն 2019-ի սկզբին կանցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]