5602 դիտում
11:40 05-07-2014
Նոր մանրամասներ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի առողջական վիճակի մասին
Հոկտեմբերի 27-ի դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ Նաիրի Հունանյանի առողջական վիճակն այժմ լավ է եւ առանձին պալատում հետվիրահատական բուժում է ստանում:
Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ին տեղեկացրել էին, որ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել: Նաիրի Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ախտորոշել են «Սուր պարապրոկտիտ, աբսցես»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին