211652_close_icon
views-count9520 դիտում article-date 11:05 07-08-2015

Ինչ հանգուցալուծում ստացան հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանի առողջական խնդիրները եւ ինչ ռեժիմով է պատիժը կրում

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով նախորդ տարվա հուլիսի 3-ին վիրահատվել էր եւ հետվիրահատական բուժում էր ստանում, այլեւս առողջական խնդիրներ չունի։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից։ Ներկա պահին նա իր պատիժը կրում է բանտախցում։ Նա իր պատիժը շարունակում է կրել նախկին ռեժիմով։ Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրել էին, որ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Նաիրի Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ախտորոշել էին «Սուր պարապրոկտիտ, աբսցես»:

Նմանատիպ նյութեր