11189 դիտում
10:54 23-07-2014
Նոր մանրամասներ` Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալ Նաիրի Հունանյանի և սույն գործով մյուս դատապարտյալների առողջական վիճակի մասին
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, տեղափոխվել է բանտախուց: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ վերջերս էլ անհասկանալի պայմաններում մահանում էին Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալները: Նա նաեւ նշեց, որ Նաիրի Հունանյանի վիճակը լավ է, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հարցին, թե Հոկտեմբերի 27-ի գործով մյուս դատապարտյալներն առողջական խնդիրներ ունե՞ն, թե՞ ոչ, ասաց, որ մյուսների առողջական վիճակն էլ է լավ:
Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ին տեղեկացրել էին, որ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել: Նաիրի Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ախտորոշել են «Սուր պարապրոկտիտ, աբսցես»:
Նմանատիպ նյութեր
5551 դիտում
11:40 05-07-2014
Նոր մանրամասներ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
526 դիտում
12:42 22-11-2024
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
1474 դիտում
11:51 22-11-2024
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
559 դիտում
10:53 22-11-2024
Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին