2608 դիտում
08:45 05-07-2014
Էլեկտրաէներգիայի թանկացման իրական պատճառը պարզվեց․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե սա լավ դաս է շուկային, որ մենք դառնանք բանական-ռացիոնալ, մի քիչ էլ գերմանացիներին նմանվենք, մեր ամեն մի կոպեկը հաշվենք։
«ՉԻ»-փաստորեն մեր հոսանքը թանկացրել են ուսումնադաստիարակչական նկատառումներով։ Նպատակն էլ միանգամայն ազնիվ է եղել՝ հայ ժողովրդից բանական արարածներ կերտել։ Թե չէ առաջ ինչի՞ նման էր, էլեկտրաէներգիայի համար վճարում էինք 25-30 դրամ եւ մեզ պահում պապուասների պես։ Իսկ հիմա արդեն կսովորենք մեր հետեւից անջատել լույսը, արդուկը միացնել միայն այն ժամանակ, երբ պետք է եւ այլն։ Այնպես որ՝ ամեն ինչ ճիշտ է։
Բայց պրն Ադիբեկյանի մատնանշած ուսումնադաստիարակչական մեթոդը մի թերություն ունի։ Եթե արդյունքում «մի քիչ նմանվենք գերմանացիներին», պետականության հիմքերը կխարխլվեն։ Համենայնդեպս, գերմանացիներն այսպիսի իշխանություններ հաստատ չէին հանդուրժի։ Եվ հետո՝ գերմանացիներն ընտրությունների չեն կեղծում։ Այնպես որ, այս մեթոդը հազիվ թե դուր գա իշխանություններին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2141 դիտում
09:14 07-06-2014
Էլեկտրաէներգիայի թանկացման «սուբյեկտիվ» պատճառը․ Հրապարակ
1913 դիտում
09:54 18-07-2014
Էլեկտրաէներգիայի թանկացման պտուղները․ Իրատես de facto
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»