211652_close_icon

ՔՊ-ն ու քույր «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք տարվա համար. իրական ընդիմադիրների քայլերի շնորհիվ կարող ենք կանխել թանկացման նոր որոշումը. Գևորգ Ստեփանյան

views-count1207 դիտում article-date 11:00 22-12-2025
Վաղը՝ տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը, որտեղ ՔՊ-ն ու քույր «հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք 2026թ համար։  Այս մասին գրել է  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Տրանսպորտ, աղբահանություն, տեղական տուրքեր, կարմիր գծեր ու գույքահարկ թանկացնելով «մուռ» են հանում երևանցիներից։

Կարմիր գծերի 160, 000 դր թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։

Իրական ընդիմադիրների քայլերի շնորհիվ կարող ենք կանխել թանկացման նոր որոշումը։

Ովքեր, որ տարբեր հանգամանքներից ելնելով կնպաստեն ապօրինի որոշման ընդունմանը՝ հատ առ հատ արժանանալու են բոլորիս ու քաղաքացիների «պատշաճ» գնահատականին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր