Քաբուլի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է
                        Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանը հրթիռային գնդակոծման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Համա Պրես» աֆղանական գործակալությունը։
Քաբուլի օդանավակայանի մերձակայքում առնվազն 2 հրթիռ է ընկել։ Զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

