Մեծ Բրիտանիայում կրկնակի կրճատում են ահաբեկչության դեմ պայքարի ծախսերը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ծրագրում է կրկնակի կրճատել ահաբեկչության դեմ պայքարի ծախսերը՝ չնայած երկրում և արտերկրում ահաբեկչական սպառնալիքի աճին:
Ծրագրվող կրճատումների մասին հաղորդագրությունները հայտնվել են Իրաքում իսլամիստ գրոհայինների հաջող առաջխաղացման ֆոնին, ինչը երկրի հանրության կողմից ընդունվել է ոչ միանշանակ:
Չնայած Իրաքի իրադարձություններին, բրիտանական ԱԳՆ-ն, որի հակաահաբեկչական ստորաբաժանումը համարվում է ամենախոշորը երկրում, կրճատում է ահաբեկչության դեմ պայքարի բյուջեն՝ 51 մլն դոլարից հասցնելով 26 մլն դոլարի:
Ծրագրվում է նաև 1/3-ով կրճատել ստորաբաժանման աշխատակազմը: Գերատսչությունում այս քայլը բացատրել են այն հանգամանքով, որ այդ ամենն արվում է՝ հաջորդ տարի նախարարության բյուջեն 170 մլն դոլարով կրճատելու նպատակով:
«Financial Times»