211652_close_icon
views-count1441 դիտում article-date 23:51 01-07-2014

Չեմպիոնների լիգա. «Բանանց»-ը պարտվեց Անդորրայի չեմպիոնին

Հայաստանի չեմպիոն «Բանանց»-ը պարտությամբ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1-ին որակավորման փուլը: «Բանանց»-ը առաջին խաղի շրջանակում հյուրընկալվեց Անդորրայի չեպիոն «Սանտա Կոլոմա»-ին: Անդորրա-լա-Վելյա քաղաքի «Էստադի Կոմունալ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Սանտա Կոլոմա»-ի 1:0 հաշվով հաղթանակով: Խաղի միակ գնդակը գրանցվեց 5-րդ րոպեին: Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին` Երևանում: [b]«Սանտա Կոլոմա» - «Բանանց» `1:0[/b] Գոլ` Մարկ Պուժոլ 5’ [img]http://i023.radikal.ru/1407/02/c1b8444716f7.png[/img]

Նմանատիպ նյութեր