Չեմպիոնների լիգա. «Բանանց»-ի հավանական մրցակիցները
Շվեյցարական Նիոն քաղաքում այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: Ինչպես հայտնի է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է «Բանանց»-ը: Հայաստանի չեմպիոնը իր մրցելույթները կսկսի առաջին որակավորման փուլից: Վիճակահանությունը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ին:
«Բանանց»-ի հնարավոր մրցակիցները`
«Լևադիա» (Էստոնիա)
«Տորսհավն» (Ֆարերյան կղզիներ)
«Սանտա Կոլոմա» (Անդորրա)