Չեմպիոնների լիգա. «Բանանց»-ը իմացավ իր մրցակցին. տեսանյութ
Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի առաջին և երկրորդ որակավորման փուլերի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանը չեմպիոն «Բանանց»-ը կմրցի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 1-ին և 2-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 8-ին և 9-ին:
Անդորրական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Բանանց»-ը կմրցի Թել-Ավիվի «Մաքքաբի»-ի հետ: Երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-ին և 16-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 22-ին և 23-ին:
