Մերիլինի Մոնրոյի «Ոսկե գլոբուսը» աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Լոս-Անջելեսում կայացած աճուրդում վաճառել են ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի «Ոսկե Գլոբուսը»: Լոտը գնահատվել է 250 հազ. դոլար, ինչը ռեկորդային արժեք է:
Մոնրոն մրցանակը ստացել էր 1961 թվականին՝ որպես հանդիսականների ամենասիրելի դերասանուհի:
Բացի այդ, աճուրդում 490 հազ. դոլարով վաճառվել է կինոաստղի Ford մակնիշի սև ավտոմեքենան, որը նրա գործընկեր և լուսանկարիչ Միլթոն Գրինի ամանորյա նվերն էր, ինչպես նաև Մոնրոյի վարորդական իրավունքը Քոնեքթիքութ նահանգում: Այն գնահատվել է 10 հազ. դոլար:
Աճուրդում 10,2 հազ. դոլարով վաճառվել է դերասանուհու ականջօղերը՝ լեռնային բյուրեղապակուց, սաթինե սև բլուզը՝ 44 հազ. դոլարով, և Playboy ամսագրի առաջին համարի նմուշը, որի շապիկին Մոնրոն է՝ 32 հազ. դոլարով: