211652_close_icon
views-count1398 դիտում article-date 09:02 01-07-2014

Գներն իջնում են, սակայն ուրախանալու պատճառ չկա․ 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Եվ այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց ընթացիկ ցուցանիշները։ 12-ամսյա գնաճը (սպառողական գների ինդեքսը հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ) կազմել է 1,8 տոկոս։ Իսկ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ թե գնաճ, այլ գնանկում՝ 0,9 տոկոսի չափով։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Նշենք, որ բյուջեով գնաճի թույլատրելի շեմը 4 տոկոս + 1,5 տոկոս է, այսինքն՝ առավելագույն շեմը 5,5 տոկոս է, նվազագույնը՝ 2,5 տոկոս։ Սա նշանակում է, որ գնաճն այս պահին շեղված է թույլատրելի ներքին շեմից։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, միգուցե կմտածեն ոմանք։ Լավ չի՞ որ գները չեն աճում, ավելին՝ նվազում են։ Իհարկե՝ ոչ, լավ չի։ Չափավոր, թույլատրելի սահմաններում գնաճը տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է եւ անհրաժեշտ պայմանը։ Որովհետեւ գնանկումը խոսում է տնտեսության անառողջ վիճակի կամ լճացման մասին։ Գնանկման պատճառը հիմնականում պահանջարկի անկումն է՝ պայմանավորված բնակչության գնողունակության նվազմամբ, արտագաղթով կամ այլ գործոններով»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր