4595 դիտում
14:58 30-06-2014
Դատավորների անկախության վերաբերյալ հարցերն ու հիմնախնդիրները հայ և օտարազգի դատավորների ուշադրության կենտրոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանիայի միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը Հայաստանում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կազմակերպել է միջազգային գիտա-գործնական համագումար` «Դատական իշխանության անկախության արդի խնդիրները» թեմայով:
Փոխհամագործակցության նպատակով Հայաստան են ժամանել Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Մոլդովայի և Գերմանիայի դատավորների միության անդամներ, ովքեր Հայաստանի դատավորների միության հետ համատեղ քնարկում են վերոնշյալ երկրների հետ համագործակցության եզրերը, դատական իշխանության համակարգում առկա խնդիրներն ու ինստիտուցիոնալ կառուցվածքը, դատական իշխանության և դատավորների անկախության վերաբերյալ հարցերը, ինչպես նաև փնտրում զարգացման հեռանկարներ ու տալիս իրավական վերլուծություն:
Հանդիպման և քննարկումների միջոցով հայ և օտարազգի գործընկեր-դատավորները կանդրադառնան նաև դատական ծառայողներին առնչվող խնդիրներին, ինչպես նաև իրավակիրառ գործունեություն իրականացնող մյուս մարմիններին ու կազմակերպություններին հնարավորություն կտան ծանոթանալու դատական համակարգի ինստիտուտի առավել հրատապ հիմնախնդիրներին:
Գագիկ Շամշյանի ռեպորտաժը՝ կոնֆերանսից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
16:39 09-10-2015
Մանկաբուժության ոլորտի արդիական հարցերն` ուշադրության կենտրոնում
1561 դիտում
20:19 08-06-2019
ՊԳԿ աշխատաժողովի ուշադրության կենտրոնում պարենային անվտանգության, սնուցման և սոցիալական ապահովության հարցերն էին
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին