211652_close_icon
views-count2746 դիտում article-date 08:53 28-06-2014

Արդեն հայտնի է, թե Երևանի որ հատվածում է տեղադրվելու Գարեգին Նժդեհի արձանը․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն․ թերթը գրում է․ ««ՉԻ» տեղեկություններով, արդեն հայտնի է, թե Երևանի որ հատվածում է տեղադրվելու Գարեգին Նժդեհի արձանը: Այն, տեղադրվելու է շատ մոտ ապագայում, որովհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում: Մեզ հայտնի դարձավ, որ Նժդեհի արձանը կտեղադրվի Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում «յոթ նախարարությունների» և ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտակայքում, որտեղ, ի դեպ, այս պահին շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Չի բացառվում, որ կիսաքանդ այգին վերանորոցում են հենց այդ նպատակով: Մեր տեղեկություններով, Տարոն Մարգարյանն արդեն մի քանիսին ցույց է տվել արձանի ու շրջական այգու մակետը»։

Նմանատիպ նյութեր