Երևանի կենտրոնում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորները «ՉԻ»-ին հայտնեցին, որ մոտ ապագայում քաղաքապետարանը մտադիր է Երեւանի կենտրոնում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը։ Նրանց փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանն անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում, եւ արձանը որոշել է տեղադրել ոչ թե Շենգավիթում գտնվող Նժդեհի անվան հրապարակում, այլ հենց Երևանի կենտրոնում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։