211652_close_icon
views-count1682 դիտում article-date 21:03 27-06-2014

Կնոջ նկատմամբ փոփոխվող վերաբերմունքը անհանգստացնում է կնոջը

Կանանց նկատմամբ վերաբերմունքը փոփոխության է ենթարկվել պատմության ընթացքում: Մայրիշխանության ժամանակ մայրական գծով էր որոշվում ժառանգության իրավունքը, սակայն մայրիշխանությունը աշխարհում վերացվել է 3500 տարի առաջ, և այսօր պահպանվել միայն Չինասատանի Մոսո գյուղում: Ներկայում կանանց նկատմամբ կա սկզբունքային երկու վերաբերմունք: Առաջինը ավանդական հայրիշխանական մոտեցումն է, իսկ երկրորդը՝ գենդերային հավասարության մոտեցումը: Հայրիշխանության ավանդական մոտեցումը կիրառվում է օրինակ, եկեղեցում ամուսնության ծեսի ժամանակ, երբ քահանան հարցնում է. «Տե՞ր ես»: Իսկ հավասարության մոտեցումը կիրառվում է քաղաքացիական, հասարակական հարաբերություններում, որտեղ կինն ու տղամարդը սոցիալապես հավասար են: Հասարակությունում այս երկու մոտեցումներն էլ պաշտպանվում և կիրառվում են զուգահեռաբար: Եկեղեցական ծեսերի ժամանակ, գյուղական միջավայրում, ինչպես նաև ավանդապահ ընտանիքներում պահպանվում է հայրիշխանության սկզբունքը: Տղամարդն է որոշումներ ընդունում, և պատասխանատվություն կրում կնոջ վարքի համար: Հայրիշխանությամբ առաջնորդվողը չի քննադատում կնոջ վարքը, չի մեղադրում նրան, բացառությամբ այն դեպքերի երբ կինը դավաճանում է իր կոչմանը և կերպարին: Հայրիշխանականները կնոջ հասցեին վատ բաներ չեն ասում, որովհետև նրանց կարծիքով կինը չի կարող մեղք գործել, քանի որ կնոջ բոլոր արարքների, վարքի պատասխանատուն հայրն է, ամուսինը, եղբայրը, տղամարդը: Իսկ գենդերային հավասարության կողմնակիցները ազատ են կնոջը քննադատելու, նրան մեղադրելու, ընտրելու, և նման հարցերում, քանի որ նրանք կարծում են, որ տղամարդն ու կինը սոցիալապես հավասար են: Տղամարդկանց և կանանց սոցիալական հավասարության սկզբունքը ենթադրում է ոչ միայն հավասար իրավունքներ, այլև սոցիալական հավասարություն: Դա նշանակում է, որ կինը նույնպես իրավունք ունի որոշումներ ընդունել, սխալվել, մեղադրվել, դատվել և այլն: Մոնղոլական գերիշխանության ժամանակներում սեռային սոցիալական հավասարության սկզբունքը ներդրվել է կայսրության տարածքում: Դա խորը արմատներ է ձգել նվաճված Ռուսաստանում, որտեղ կանայք օգտվելով առիթից իրենց նկատմամբ վերաբերմունքի հիմքում հաստատել են գենդերային հավասարության սկզբունքը: Դա է պատճառը, որ ռուսական ընտանիքներում տղամարդը ստորացված վիճակում է մինչև այսօր: Քրիստոնեական և մահմեդական ժողովուրդների մոտ, որոնք մոնղոլական ծանր լուծ չեն տեսել, մեծ մասամբ պահպանվել է հայրիշխանության սկզբունքը: Կաթոլիկ և բողոքական համայնքներում այդ սկզբունքը դեռևս բարձր դիրքերում է: Բայց քանի որ ժողովրդավարական քաղաքակրթության մեջ սոցիալական հավասարությունը արժեք է, ապա Եվրոպական երկրներում այդ խնդիրը դեռ հրատապ է և հասարակական դիմադրության է հանդիպում: Այդ դիմադրության հինական աղբյուրը եվրոպական նեոռոմանտիզմն է, ըստ որի կինը չի կարող լինել վատ, չար, բիրտ, տգեղ, մեղավոր: Այդ պատճառով ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպական երկրներում հայրիշխանության սկզբունքը կայուն է և չի պատրաստվում զիջել դիրքերը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր