1381 դիտում
13:16 08-03-2015
Կնոջ նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի. Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ.
«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Պաշտոնական տոնացույցում ընդգրկված լինելով հանդերձ՝ այն իր էությամբ նախեւառաջ անձնական ու համամարդկային տոն է, որին նվիրված շնորհավորանքները հղվում են հարազատի անկեղծությամբ ու մերձավորի ջերմությամբ:
Այս օրը ոչ թե գնահատվում է կնոջ դերը, այլ ավելի ընդգծվում այն, իսկ գնահատականը պիտի լինի ամեն օր, ընտանիքում թե աշխատավայրում, տանը թե փողոցում, սովորական առօրյայում թե տոնական հանդիսության ժամանակ՝ գնահատական մայրությանն ու գեղեցկությանը, գորովանքին ու հմայքին, նվիրվածությանն ու աշխատասիրությանը:
Մեր ազգային ավանդույթներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի՝ սիրո եւ հարգանքի, մեծարանքի եւ պատկառանքի արտահայտությամբ: Սա նշանակում է բարոյական արժեքների վրա հիմնված ընտանեկան ջերմ միջավայր եւ հասարակական իրավահավասար հարաբերություններ, հոգատարություն ազգի, երկրի եւ նրանց ժողովրդագրական ապագայի հանդեպ, կանանց ակտիվ ներգրավվածություն պետական եւ հասարակական մարմիններում:
Կրկին շնորհավորում եմ Հայաստանի բոլոր կանանց` մեր մայրերին ու տատիկներին, դուստրերին ու քույրերին` այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով երջանկություն ու սեր, ընտանեկան ջերմություն եւ բարեկեցություն»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
4752 դիտում
10:11 25-08-2016
Վարչապետի զայրույթը խորը արմատներ ունի. ինչ-որ մեկը պիտի պատասխան տա. «Ժողովուրդ»
2867 դիտում
10:01 10-09-2019
Էդգար Առաքելյանի` մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի. «Ժողովուրդ»
1570 դիտում
07:11 16-11-2023
ՔՊ-ականին հեռացնելու որոշումը խորը արմատներ ունի. ում հետ է խնդիրներ ունեցել Ասիլյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
931 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
628 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1810 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից