Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
Վրաստանն այսօր ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: 1135 էջից բաղկացած փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպայի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Փաստաթղթի վերջնական ստորագրումը վերապահված է ԵՄ 28 անդամ երկրների առաջին դեմքերին: Հաջորդ քայլը լինելու է խորհրդարանների կողմից ասոցացման համաձայնագրի վավերացումը: Մինչ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելը, այն առաջինը վավերացնելու է Լատվիան՝ հուլիսի 3-ին: Նույն ամսին համաձայնագիրը կվավերացնի նաև Վրաստանի խորհրդարանը:
Ենթադրվում է, որ համաձայնագիրն ամբողջապես ուժի մեջ կմտնի մինչև 2015 թվականը:
Բացի Վրաստանից, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն այսօր ստորագրել են նաև Ուկրաինան և Մոլդովան: