Պարզվել է, թե երբ է Վրաստանը ստորագրելու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը. տեսանյութ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյին:
Կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետները: Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետը, որոշում է կայացվել համաձայնագիրը ստորագրել մինչև այս տարվա հունիս:
Զրուցել են նաև Ուկրաինայում առաջացած իրադրության մասին: ԵՄ նախագահը հաստատել է իր Վրաստան նախատեսված այցը մայիս ամսին: Իսկ Վրաստանի վարչապետը հայտնել է պատրաստակամություն արագացված տեմպով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները և զրուցել են արդեն իրականացրած փոփոխությունների մասի, նշելով, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ինչպես Վրաստանի այնպես էլ Եվրոպայի համար պատմական պահ է, քանի որ դրանով Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր իրականություն է ստեղծվում: