211652_close_icon
views-count1112 դիտում article-date 16:49 25-01-2014

Վրաստանը մինչև օգոստոս կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը. Կարլ Բիլդտ

Վրաստանը և Եվրամիությունը մինչև ընթացիկ տարվա օգոստոս ամիսը կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումման ժամանակ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Հիշեցնենք, որ համաձայնագրի նախաստորագրումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի վերջին: Այն նախաստորագրել են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Նմանատիպ նյութեր