211652_close_icon
views-count3802 դիտում article-date 19:56 26-06-2014

Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց անցնել ուժեղացված ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին բնակչության ամառային հանգստի ծառայության կազմակերպման խնդիրները: Անդրադառնալով ամառային ամիսներին իրականացվող ծառայության առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը հատկապես կարեւորեց հանգստի վայրերում գտնվող երեխաների անվտանգության ապահովման առաջնահերթությունը: Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց ուժեղացված ծառայություն կատարել մարզային ճանապարհների հատկապես հանգստյան գոտիների ուղեհատվածներում, ստուգել խճուղիների գծանշումը եւ սերտորեն աշխատել մարզերի ղեկավարության հետ՝ այդ ուղղությամբ թերացումները բացառելու նպատակով: Ոստիկանության պետը անչափահասների գործերով ծառայության պատասխանատուներին հրահանգեց ուժեղացնել ծառայությունը բնակավայրերում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, որտեղ ամռանը կազմակերպվում են մանկական բակային ճամբարներ, հավաքույթներ ու ժամանցային այլ միջոցառումներ: Միեւնույն ժամանակ հանձնարարվեց ոստիկանության ուժերով ու միջոցներով կազմակերպել եւ իրականացնել անապահով ընտանիքների, մանկատների երեխաների ամառային հանգստի միջոցառումներ: Օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարվեց տեսադաշտում պահել հանգստի գոտիները, մշտապես վերահսկել բոլոր այն տարածքները, որոնք մարդաշատ են լինում ամռան ամիսներին, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հակահասարակական երեւույթները բացառելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր