10223 դիտում
11:01 30-12-2014
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատես անցկացրեց՝ կապված ամանորյա տոների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 30-ի առավոտյան, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաև ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկախմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հրահանգներ:
Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում:
Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղևորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության:
Ոստիկանությունը համոզված է, որ տոնական օրերին քաղաքացիները կդրսևորեն բարձր իրավագիտակցություն, կպահպանեն համակեցության կանոնները և որևէ օրինախախտմամբ չեն փչացնի իրենց և ուրիշների տոնը:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում կարվի առավելագույնը անցանկալի միջադեպերը բացառելու համար և ակնկալում քաղաքացիների աջակցությունը:
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ և մաղթում տոնական տրամադրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3166 դիտում
20:20 31-03-2016
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Իջևանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ