211652_close_icon
views-count529 դիտում article-date 13:43 26-06-2014

Մեկնարկել է ԵԽ ՀՀ դատական համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդման ծրագիրը

այաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է ԵԽ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդման ծրագրի փորձագիտական խմբին: Խմբի կազմում էին Ծրագրի համակարգող Լիլիթ Դանեղյանը (Ստրասբուրգ), միջազգային փորձագետ Լորենա Բախմայրը և Ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը (Երևան): Ծրագրի ներկայացման ընթացքում Նարինե Գասպարյանը մասնավորապես նշել է, որ նպատակ ունեն ամրապնդել Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի անկախությունն ու բարձրացնել պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը: Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ Բարեփոխված նյութական և դատավարական նորմեր սահմանող օրենսդրություն, դատավորների էթիկայի և վարքագծի հետ կապված վարույթների կարգը բարեփոխելու միջոցով դատական համակարգի հաշվետվողականության բարելավում և արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացում, Փաստաբանների դպրոցի և Արդարադատության ակադեմիայի կարողությունների հզորացման միջոցով դատական համակարգի պրոֆեսիոնալիզմի բարձրացում: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով հյուրերին, նախ ներկայացրել է վերջին շրջանի ձեռքբերումները, մասնավորապես` Արդարադատության խորհրդին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց` այսուհետ առավել երաշխավորվում է դատավորների անկախությունը հատկապես կարգապահական վարույթների հարուցման և պատասխանատվության կիրառման հարցերում: Արման Մկրտումյանն օրեսնդրական բարեփոխումներում հատկապես կարևորել է այն, որ այսուհետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող հանձնաժողովն առանձին է, ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից և ամբողջությամբ առանձնացված է Արդարադատության խորհրդից: Վճռաբեկ դատարանի նախագահը հանդիպման ժամանակ նշել է նաև, որ Արդարադատության խորհրդի այս տարի ընդունած որոշմամբ վերջնականապես սահմանվել է, թե ինչն է համարվում ակնհայտ և կոպիտ խախտում, որը կարող է առաջացնել դատավորի պատասխանատվություն: «Ստեղծվել էր իրավիճակ, երբ քաղաքացիներն Արդարադատության խորհուրդ էին դիմում իբրև չորրորդ ատյան. փոխում էին վճռաբեկ բողոքի վերնագիրը` բովանդակությունն ամբողջությամբ թողնելով նույնը և այն ներկայացնում էին որպես կարգապահական վարույթ հարուցելու դիմում` միաժամանակ անտեսելով նաև այն հանգամանքը, որ պահանջը կարող է բավարարվել բացառապես այն դեպքերում, երբ դատավորը թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտում» – հավելել է Արման Մկրտումյանը: Խոսելով խնդիրներից` Վճռաբեկ դատարանի նախագահը մասնավորապես նշել է դատավորների գերծանրաբեռնվածությունը, ինչը պայմանավորված է դատավորների քիչ հաստիքներ լինելով:

Նմանատիպ նյութեր