Չինաստանում թայֆունի հետևանքով տուժել է ավելի քան 2,5 հազար մարդ
Չինաստանում «Մատմո» թայֆունի զոհ է դարձել ավելի քան 13 մարդ։ Աղետի հետևանքով տուժել է 2,5 հազարից ավելի չինացիներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Չինաստանի քաղվարչության նախարարությանը։
9 մարդ զոհվել է երկրի արևելյան մասում գտնվող Ցզյանսի, ևս 4֊ը՝ Գուանդունա նահանգներում։
Թայֆունի հետևանքով երկրի 8 նահանգներում և 185 գավառներում ջրհեղեղներ և սողանքներ են առաջացել։ 289 հազար բնակիչներ ստիպված լքել են իրենց տները։ Սեփականությունից զրկվել է 37 հազար մարդ։