Չինաստանում ջրհեղեղների հետևանքով տուժել է մոտ 10 մլն մարդ
Չինաստանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով տուժել է Գուանդուն, Խունան, Ցզյանսի նահանգների ու Ֆունցզյա և Գուանսի֊Չժուանի ինքնավար շրջանների մոտ 9,93 մլն բնակիչ։
Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 64 մարդ, ևս 6֊ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, Խունան նահանգում սողանքներ են գրանցվել։ Նախնական տվյալներով, փրկարարները 20 հազար մարդ են տարհանել։
Երկրի 5 նահանգներում ջրհեղեղից ստացված վնասի չափ 572 մլն դոլար է գնահատվել։
Ըստ օդերևեութաբանների կանխատեսումների՝ տեղատարափ անձրևները կդադարեն մինչ հունիսի 4֊ը։