Բրիտանիայի թագուհին հանդիպել է Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդների հետ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2֊րդը հանդիպել է Հյուսիսային իռլանդիայի առաջնորդների հետ։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։ Երկուշաբթի երեկոյան նա փակ դռների ներքո հանդիպում է անցկացրել տարածաշրջանի 1֊ին նախարարի տեղակալ Մարտին Մակգինեսի հետ։
Այսօր թագուհին և Էդինբուրգի դուքսը կայցելեն նախկին Crumlin Road բանտ, որը ներկայումս գործում է իբրև թանգարան։ Շենքում է գտնվում նաև վիսկիի արտադրության նոր գործարան։
Եղիսաբեթ 2֊րդի այցը կտևի 3 օր։