Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» իմացավ իր մրցակցին՝ որակավորման 2-րդ փուլում
ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում այսօր կայացավ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը դուրս էր մնացել ՉԼ որակավորման առաջին փուլից, Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլա Էշի» հետ:
Դիմակայության միակ հանդիպումը տեղի կունենա Երևանում: