ԱՄՆ֊ի Ֆլորիդա նահանգի Թամպա քաղաքի մոտ գտնվող Հիլսբորո շրջանի օդանավակայանում թռիչքի ժամանակ թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։ Վթարի պատճառը ճշտվում է։
Վթարի հետևանքով դիզվառելիքի արտահոսք է տեղի ունեցել, սակայն օդանավակայանը աշխատում է հաստիքային ռեժիմով։