211652_close_icon
views-count4738 դիտում article-date 00:05 21-06-2014

Արտակարգ իրավիճակ Նուբարաշեն վարչական շրջանում. աղբանոցի ծուխը խեղդում է մարդկանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է երևանցիներին հայտնի Սովետաշենի աղբանոցից արտանետվող ծուխը իսկական գրոհ է ձեռնարկել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների վրա: Ինչպես Նուբարաշենից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբանոցի տարածքում այրել են աղբը, ինչի հետևանքով էլ մարդիկ ամառվա այս տապին չեն համարձակվում բացել պատուհանները, քանի որ հոտը խեղդում է մարդկանց: Միջազգային կառույցները բազմաթիվ անգամ հորդորել են, որ նման ձևի պետք է աղբը չվերացնեն, այն պետք է հողով փակեն, սակայն Սովետաշենի աղբանոցում հին սովետական բարի ավանդույթները պահպանվել ու շարունակվում է: Տեսնես պատկան մարմինները կթույլատրեին, որպեսզի իրենց տների մոտ նման անտանելի վիճակ տիրեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր