211652_close_icon
views-count2501 դիտում article-date 22:23 19-06-2014

Ա՛յ հոգնած

Հոգնածը սոցիալական կատեգորիա է: Աշխատանքի կամ գործի մեջ հոգնածությունը յուրատեսակ վերաբերմունք է աշխատանքի նկատմամբ: Եթե մարդը զբաղվում է սիրելի գործով, եթե գործն ինքնին կարևոր է աշխատողի համար, ապա նա չի հոգնում: Եվ հակառակը, եթե մարդը աշխատում է միայն փողի, աշխատավարձի համար, եթե նրա համար կարևոր չի գործը, գործնական խնդիրը, նպատակը, եթե հավաքական, թիմային ձեռքբերումն արժեք չունի, ապա մարդը հոգնում է նույնիսկ թեթև աշխատանքից: Եթե մարդը հոգնում է ախատանքից, դա նշանակում է, որ նա առնվազն չի ձգտում մասնագիտական առաջխաղացման, թիմային և գործնական հետաքրքրություններ չունի: Նման աշխատակցի, գործընկերոջ հետ գործնական հույսեր հնարավոր չէ կապել, որովհետև նրանք ցանկացած պահի կարող են լքել աշխատանքային հարթակը: Հոգնածը սոցիալական առումով նման է ծույլին, սակայն ծույլը հոգնածից մի քանի անգամ վտանագավոր երևույթ է: Ի տարբերություն հոգնածի, ծույլը հոգնածություն է զգում ոչինչ չարած: Վարկած կա, թե ծույլը մտովի է կատարում աշխատանքը կամ գործը և հոգնում վերացականորեն: Իսկ հոգնածն ի տարբերություն ծույլի փորձում է աշխատել և անմիջաապես հոգնում: Սա է պատճառը, որ ծուլությունը համարվում է մահացու մեղք, իսկ հոգնածը մեղավոր չէ, պարզապես չի կարողանում հասկանալ, թե ինչ է անում և ինչու: Այդ անտեղյակության, կամ անըմբռնողականության, կամ անհասկացողության, կամ անտարբերության պատճառով հոգնածը շատ շուտ հոգնում է, որից հետո նրա աշխատանքի արդյունավետությունը խիստ ընկնում է: Այսինքն հոգնածությունը հոգեկան վիճակ է: Մարդու մկանների կամ ուղեղի լարվածությունը, որը մարդն անվանում են հոգնածություն, վրա է հասնում միայն գործի կամ աշխատանքի նկատմամբ բացասական վերաբերմունք հաստատելուց հետո: Իսկ աշխատանքի նկատմամբ բացասական վերաբերմունքը ձևավորվում է սխալ դաստիարակության, սխալ կրթության, սխալ հասրակական նորմերի ազդեցության պատճառներով: Օրինակ. եթե հասարակական նորմերով սահմանված է, որ աշխատելու իմաստը փողն է, աշխատավարձը, ապա մարդն առնվազն պիտի խելագար լինի, որ աշխատելուց չհոգնի: Եթե կրթության ժամանակ ուսուցանվում է, որ աշխատանքը դա մարդու կողմից մարդու շահագործում է և շահագործվողի միակ խնդիրը իր շահագործվելու պայմանները բարելավելն է, ապա այդ կրթություն ստացածը պարտադիր հոգնում է: Իսկ եթե չի հոգնում, ապա նա այդ դասերը բաց է թողել, և չի հասկանում, որ իրեն շահագործում են: Դաստիարակության հայեցակարգում նույնպես առանձնակի տեղ չի հատկացվում աշխատանքին, աշխատանքային հարաբերություններին, աշխատանքի իմաստին, նշանակությանը: Այս իրավիճակում զարմանալի չէ, որ աշխատատեղեր չեն ստեղծվում, որ մարդիկ չեն ուզում գործ դնել, որ աշխատողին վերաբերվում են որպես հարիֆ, խեղճ, իսկ գործ անողին որպես դուրսպրծուկ: Այս պատճառներով հանցագործություններն աճում են, առանց աշխատելու ապրելը մնում է երիտասարդության վարդագույն երազանքը, իսկ հարկային մարմինը գործ անողին վերաբերվում է որպես պետության պոտենցիալ թշնամի: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր